18:44 16 ապրիլի, 2021Դերասանուհի Յուլյա Ֆինկը ոճափոխության է դիմել։

Երկու երեխաների հմայիչ մայրիկը նոր լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով նոր սանրվածքը։ «Նոր սանրվածք, նոր էներգիա»,- հրապարակումը մակագրել է Յուլյան, որը ոճային հագուստ է ընտրել։ Հետեւորդները գնահատել են դերասանուհու նոր կերպարն ու նշել, որ սանրվածքը նրան շատ է սազում։

Օրերս հրապարակված կադրերում Յուլյան ծաղկային պրինտով վերնաշապիկ էր կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու բնական շպար էր ընտել։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ արեւային ակնոց, ականջօղեր ու մատանիներ։ Հաղորդավար Արտյոմ Կարապետյանի կինը լուսանկարը չէր մեկնաբանել։