23:47 16 ապրիլի, 2021Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը, ով այս շրջանում հանդես է գալիս «Դեպի ճամբար 2» հումորային նախագծում, նոր լուսանկար է հրապարակել՝ հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացնելով իր գարնանային street style-ը։

Instagram-յան էջում տեղադրված լուսանկարում դերասանուհին կրում է մուգ մոխրագույն բաճկոն։ Նրա վարսերը հավաքված են, նվազագույն շպարով է, իսկ կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Ժաննան գրառում չի կատարել, սակայն հեշթեգներում նշել է՝ «Երեւանի փողոցները»։
Ավելի վաղ հրապարակված հոլովակում դերասանուհին վառ գույնի պիջակ էր կրում։ Ժաննա Բուտուլյանն արձակել էր մազերն ու նախընտրել էր բնական շպար։ Կերպարն ամբողջացրել էր աքսեսուարը՝ վզնոցը։ Հետեւորդները գնահատել էին հրապարակումն ու բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել Ժաննային. «Հիասքանչ»․ «դու գեղեցկուհի ես»։