«Հարի Փոթերի» 52-ամյա դերասանուհի Հելեն ՄակՔրորին մահացել է քաղցկեղից

10:11   17 ապրիլի, 2021

Մահացել է բրիտանացի դերասանուհի Հելեն ՄակՔրորին, որը խաղացել է Հարի Փոթերի մասին ֆիլմերում: Այս մասին հայտնել է նրա ամուսինը՝ դերասան Դեմիեն Լյուիսը Twitter-ում։

«Խորին վշտով հայտնում եմ, որ քաղցկեղի դեմ հերոսական պայքարից հետո հիանալի եւ ուժեղ կին Հելեն ՄակՔրորին մահացել է տանը», - ասված է հաղորդագրության մեջ:

Դերասանուհին 52 տարեկան էր։ Նա «Հարի Փոթերի» մասին ֆիլմերում կատարել է Նարցիս Մալֆայի դերը:

Նա նաեւ նկարահանվել է «007. Սկայֆոլի կոորդինատները», «Սկայֆոլ», «Վան Գոգ. սիրով, Վինսենթ», «Ջեյն Օսթին» եւ «Ժամանակի պահապան» ֆիլմերում:

Մակրորին BAFTA Cymru մրցանակի դափնեկիր էր, Լորենս Օլիվյեի մրցանակի կրկնակի հավակնորդ։ ՄակՔրորին լայն ճանաչում է ստացել որպես դասական բեմադրությունների դերասանուհի, հատկապես Չեխովի եւ Շեքսպիրի պիեսների հիման վրա։



© NEWS.am STYLE