Երեւանում կայացան Armenian Navy Band-ի եւ Արտո Թունջբոյաջյանի համերգները (ֆոտորեպոռտաժ)

13:04   24 սեպտեմբերի, 2013

Երեւանյան «Mezzo» ակումբում սեպտեմբերի 21-ին, 22-ին եւ 23-ին տեղի ունեցան կոմպոզիտոր, վոկալիստ, «Գրեմիի» Best New Age Album («Լավագույն New Age ալբոմը») մրցանակի դափնեկիր Արտո Թունջբոյաջյանի ղեկավարած Armenian Navy Band հայտնի խմբի համերգները։

Ինչպես միշտ, դահլիճում ազատ տեղ չկար։

Հիշեցնենք, որ Armenian Navy Band-ի յուրաքանչյուր համարը տեւում է շուրջ 15 րոպե: Դրանք փոքրիկ աուդիո-ներկայացումներ են, որոնք երգչախմբային ակապելլա կատարումները միավորում են անհամատեղելի գործիքների միաձուլման հետ: Քամանչա, սաքսոֆոն, քանոն եւ էլեկտրոկիթառ, շվի եւ սինթեզաթոր. այս բոլորը միասին պատմում են հանդիսատեսին հայկական հոգու, սիրո եւ Հայաստանի մասին:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE