Համարձակ դեկոլտե․ Հրուշ Աճեմյանի շքեղ կերպարը

15:41   17 ապրիլի, 2021

Հոլիվուդյան աստղերի եւ Քարդաշյան քույերերի վիզաժիստ Հրուշ Աճեմյանը շատ ակտիվ է վարում իր Instagram-ը, պարբերաբար հրապարակում է լուսանկարներ, որոնցում ներկայանում է տարբեր կերպարներում, գովազդում՝ կոսմետիկա եւ հագուստ, նկարահանում է տեսահոլովակներ։ Նա առանձնանում է արտասովոր եւ ռիսկային կերպարներով։

Համարձակ հայուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է կրակոտ ու շքեղ կերպարում։ Նա կրում է խորը դեկոլտեով, կազմվածքն ընդգծող երկարափեշ զգեստ։ Հրուշի մազերը հավաքված են, վառ շպարով է։ Հայուհու կերպարն ամբողջացնում են բարձրակրունկները։

«Ինձ համար ծայրահեղ դժվար էր այս ճանապարհի մասին պատմել բոլորին։ Երկու ամիս մտածելուց հետո ես համարձակություն հավաքեցի հրապարակել այս տեսանյութը»,- օրեր առաջ գրել էր Աճեմյանը։

«Վերջ դնելով բոլոր ասեկոսերներին. ճշմարտությունն իմ լուռ պայքարի մասին» վերնագրով տեսանյութում Հրուշը ներկայացրել է իր այցը գինեկոլոգի՝ նշելով, որ ցանկանում է, որ յուրաքանչյուրը եւ հատկապես կանայք պարբերաբար ստուգում անցնեն․ «Դա կարող է փրկել ձեր կյանքը»։ Աճեմյանը նշել է, որ ԱՄՆ լավագույն գինեկոլոգի ձեռքերում է եւ կասկած չունի, որ դրական ելք է լինելու։

Տեսանյութի վերջում Հրուշը խոսել է վիրահատական միջամտության մասին՝ նշելով, որ կրկին ստուգում կանցնի, բայց այս պահին լավ է։ «Լուռ պայքարը հաղթեց»,- այս տողերով էր ավարտվում տեսանյութը։



© NEWS.am STYLE