Խորհուրդներ Թերեզայից. Նորաձեւության բառարան

14:19   18 ապրիլի, 2021

Թրենչկոտ

Ի՞նչն է կարեւոր իմանալ դասական թրենչի մասին։ Յուրաքանչյուր ոք, ով գոնե մեկ անգամ Լոնդոնում մեկ շաբաթից ավել ժամանակ է անցկացրել եւ «վայելել» անգլիական եղանակի քմահաճույքները, կհասկանա, թե ինչն է դրդել Թոմաս Բերբերիին ստեղծել չթրջվող եւ տաք վերարկուները։ Burberry ապրանքանիշի ռեւմատիզմով տառապող հիմնադիրը պատերազմից շատ առաջ հայտնագործել է գաբարդինը (բրդե գործվածք), եւ հենց դա է օգնել նրան դառնալ անգլիական բանակի կապալառուն:

Բլեյզեր

Բլեյզերներն (անգլ.՝ blazer-սպորտային բաճկոն) ազատ ձեւվածքով, մետաղական ֆուրնիտուրայով եւ էմբլեմայով բաճկոններ են։ Սա հագուստի ոչ ֆորմալ առարկա է, որն ի սկզբանե ծառայել է որպես ժակետ, այս կամ այն ակումբի կամ կորպորացիայի ատրիբուտներով: Բլեյզերը նախատեսված չէ գրասենյակ այցելելիս ամեն օր կրելու համար, բացառությամբ՝ եթե այն չի կարվել հատուկ պատվերով եւ չի կրում իր խորհրդանշանը:

Գոդե կիսաշրջազգեստ

Գոդե կիսաշրջազգեստն (ֆր. godet-նշանակություններից մեկը՝ գավաթ), (ֆր. jupe à godet – գոդե կիսաշրջազգեստ) ընդգծում է ազդրերը եւ լայնանում է ներքեւի հատվածում։ Այն մատիտ եւ լայն փեշով կիսաշրջազգեստների համակցությունն է։ Այս կիսաշրջազգեստները տարբեր տեսակի են լինում․ ներդիրների կամ հատուկ ձեւվածքի շնորհիվ փեշը կարող է լայնանալ:

Սլաքս տաբատներ

Ազատ ձեւվածքը բացառում է շարժումների սահմանափակումը։ Կանանց համար, ովքեր հոգնել են լեգինսներից եւ սքինի տաբատներից, այս տաբատներն իսկական երջանկություն են: Դասական սլաքսները լիովին կարող են դառնալ խիստ լուքի մի մասը՝ կանանց դարձնելով կանանց գրավիչ եւ նրբագեղ:

А-աձեւ զգեստ

A-ուրվագծով զգեստը ունիվերսալ մոդել է, որը դուրս է եկել Christian Dior ֆրանսիական արհեստանոցից: Հայտնվելով 50-ական թվականների կեսերին այն գրավել է համաշխարհային պոդիումները եւ շարունակում է հաղթական ֆեշն-երթը։

Սքորթ կամ պարզապես շորտ-կիսաշրջազգեստ

Համարվում է, որ սքորթը բլումերսների կատարելագործված մոդել է։ Դրանք արտասահմանում հայտնվել են XIX-XX–րդ դարերին եւ կանանց համար ճոխ պանտալոններ էին ներկայացնում։ Դրանց վրայից կարճ կիսաշրջազգեստներ էին կրոմ։ Իսկ «սքորթ» (skort) տերմինը օգտագործել է Montgomery Ward ընկերությունը, որը հայտնի է դարձել փոստով հագուստի վաճառքի շնորհիվ։

Քյուլոտ

Քյուլոտները Ֆրանսիայում նորաձեւության մեջ են մտել XVI դարում, եւ, ձեւափոխվելով, ապրել են մինչեւ XIX դարի սկիզբը: 18-րդ դարի վերջին ֆրանսիական Մեծ հեղափոխության շրջանում քյուլոտները դարձել են արիստոկրատիայի յուրօրինակ խորհրդանիշ, որի շնորհիվ առաջացել է «սանքյուլոտներ» տերմինը (ֆրանսիական sans - ից՝ առանց culotte-ի ՝ կարճ տաբատներ)։

Բարձրակրունկներ

Ֆրանսիայում առաջին բարձրակրունկները հայտնվել են 16 դարում: Դրանք կրում էին տղամարդիկ, որպեսզի ավելի հարմար լիներ ձիով ճամփորդելը։ Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո բարձրակրունկներ դադարեցին կրել, քանի որ նրանք հիշեցնում էին սոցիալական անհավասարության մասին:

Այս տեսակ բարձրակրունկերը, սովորաբար, չեն գերազանցում 5 սմ-ը։

Դերբի

Դերբի (անգլ.՝ Derby shoes)․ այս կոշիկները բաց քուղքերով են։ Պարզ ասած, նման կոշիկների կողային հատվածները կարված են առջեւի հատվածից ավելի վերեւ, այդ իսկ պատճառով, երբ քուղքերն արձակված են, կողային հատվածներն ազատ են (դրանք կարող են գրեթե 180 աստիճանով բացվել):

Կանոտյե գլխարկ

Դասական կանոտյեն հարթ գագաթով եւ նեղ եզրերով ամառային ծղոտե գլխարկ է: Այնուամենայնիվ, կան այլ տարբերակներ․ ավելի լայն եզրերով եւ այլն: Այս գլխարկի պարտադիր ձեւավորում է հանդիսանում ժապավենը՝ ի սկզբանե կապույտ գույնի, որպես նավաստի համազգեստի վրայի շերտ:

Հոբո պայուսակ

«Հոբո» անվանումն այս պայուսակը ստացել է անգլերեն hobo բառից, որը նշանակում է ճանապարհորդ, թափառաշրջիկ: Այս տերմինն ԱՄՆ-ում հայտնվել է անցյալ դարում։ Իսկապես, մի փոքր երկարացված բռնակի հետ դրա կիսալուսնի տեսքը հիշեցնում է անկյուններում կապված հանգույց, որը հեշտ է նետել ուսին եւ ճանապարհի ընկնել: Նման մոդելները սկսեցին հայտնվել անցյալ դարի կեսին, երբ նորաձեւությունը սկսեց ակտիվորեն զարգանալ, եւ առաջատար նորաձեւության տներն ու դիզայներներն առաջարկում էին իրենց օրիգինալ գաղափարները:

Թայ-դայ պրինտ

Պրինտի պատմությունը շատ հին է եւ դեռեւս հայտնի չէ, թե որտեղ է առաջին անգամ ստեղծվել եւ կիրառվել այժմ թրենդային համարվող կտորը։ «Tie-Dye»-ն ակտիվորեն օգտագործվել է Ճապոնիայում, Հնդկաստանում, Մեքսիկայում, Չինաստանում եւ Աֆրիկայում։ Իսկ Եվրոպայում հաղթարշավը սկսվեց Ամերիկայից, երբ 60-70-ական թվականներին այդ պրինտը տարածում էին հիպի ենթամշակույթի ներկայացուցիչները՝ անվանելով այն ճապոնական լեզվից վերցված տերմինով՝ «սիբորի»։ Այս արեւելյան պրինտ օգնել հիպիներին առանձնանալ ամբոխից, առանց մեծ ջանքերի եւ առանց մեծ ֆինանսներ ծախսելու։

Ձեր՝ Թերեզա Կարապետյան



© NEWS.am STYLE