Վերջին տարում առաջին անգամ․ արքայազն Ուիլյամն ու Հարին շփվել են իրենց պապիկի հուղարկավորության ժամանակ (վիդեո)

10:13   18 ապրիլի, 2021

Հավանաբար, արքայազն Հարիի եւ արքայազն Ուիլյամի լարված հարաբերությունների մասին լուրերը, որոնք հայտնվել են Մեգզիթից անմիջապես հետո եւ աճում են թագավորական ընտանիքում յուրաքանչյուր նոր իրադարձության հետ, կնվազեն արքայազն Ֆիլիպի հուղարկավորությունից հետո:

Չնայած եղբայրներն իսկապես կողք կողքի չէին կանգնած թաղման արարողության ժամանակ (նրանց միջեւ էր գտնվում Ֆիլիպի ավագ թոռը՝ արքայադուստր Աննայի որդին՝ Փիթեր Ֆիլիպսը), այնուամենայնիվ, միասին են լքել Սուրբ Գեորգիի մատուռը: Բրիտանական թագավորական ընտանիքի «ոսկե տրիոն»՝ Հարին, Ուիլյամը եւ նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, ճանապարհին շփվել են, ինչն էլ հայտնվել է տեսախցիկների օբյեկտիվներում: Հիշեցնենք, որ երկրորդ երեխայով հղի Մեգան Մարքլը չի կարողացել ներկա գտնվել հուղարկավորությանը:

Աղբյուրը՝ Super

Լուսանկարը՝ GettyImages



© NEWS.am STYLE