«Չքնաղ»․ Մարինկա Խաչատրյանը՝ երեկոյան կերպարում

12:46   18 ապրիլի, 2021

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը, ով այժմ հանդես է գալիս «Երկուսով» հեռուստասերիալում, նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է երեկոյան շքեղ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է սեւ գույնի, ուսերը բաց, երկարափեշ զգեստ, ինչ ավելի է ընդգծել նրա գեղեցկությունը։ Նրա մազերը հավաքված են, նախապատվությունը տվել է վառ շպարին։ Մարինկայի կերպարն ամբողջացնում են ծավալուն ականջօղերը։

Չնայած հրապարակմանը կից  դերասանուհին գրառում չի կատարել, սակայն հետեւորդներն ու երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ են հղել նրան՝ գրելով․ «Չքնաղ», «Սիրուն», «Շքեղ», «Աննկարագրելի»։

 

Գլխավոր լուսանկարը՝ theeiconn



© NEWS.am STYLE