Էդգար Իգիթյանն ու կինը սպասում են առաջնեկի ծնունդին (ֆոտո)

16:04   18 ապրիլի, 2021

Դերասան Էդգար Իգիթյանն իր Instagram-ում ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է կնոջ հետ։

Հրապարակված կադրում Էդգարը ջերմ գրկել է կնոջը, իսկ դրան կից կիսվել է լավ լուրով։ Շուտով կծնվի զույգի առաջնեկը։

«Աստված ցանկանում է, որպեսզի իր բոլոր զավակները գան աշխարհ որպես հավերժական ընտանիքի մաս՝ որտեղ կա մայր և հայր, որոնք սիրում և հոգ են տանում միմյանց համար և իրենց երեխաների համար: Եթե ձեր դեպքում դա այդպես չէ, եղեք համբերատար և շարունակեք ապրել արդար: Նայեք արժանի մարդկանց օրինակին: Պատրաստվեք այժմ ամուսնու կամ կնոջ և ծնողի ձեր աստվածային դերին: Պարտավորվեք ամուսնանալ տաճարում և հիմնել ձեր սեփական հավերժական ընտանիքը», - գրել է դերասանը:

Լուսանկարը՝ Լիլիթ Մկրտչյան



© NEWS.am STYLE