«Ես երջանիկ եմ»․ Արմինկայի հրապուրիչ կերպարը

23:50   18 ապրիլի, 2021

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել քնքուշ ու հրապուրիչ կերպարում։

Իր միկրոբլոգում տեղադրված սեւ-սպիտակ կադրերում երգչուհին կերպարանք է ընդունել աթոռին նստած։ Կրում է պուտավոր պրինտով զգեստ, ինչն ընդգծել է նրա գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհու ալիքավոր վարսերն արձակված են, ընդգծված շպարով է։ Հրապարակմանը կից դիմելով երկրպագուներին՝ գրել է․ «Ես երջանիկ եմ։ Իսկ դու՞…», ապա հավելել է «#զբաղվեքերջանկությամբ» հեշթեգը։

Ավելի վաղ Արմինկան լուսանկար էր հրապարակել քույրիկի հետ։ Կադրում նրանք գրկախառնված էին։ Հրապարակմանը կից Արմինկան գրել էր․ «Այսօր Ամերիկայում նշում են քույր-եղբայրների օրը: Լուսինեի միջոցով հասկանում եմ, թե Աստված որքա՜ն շատ է սիրում ինձ ։ Այսօր իմ սիրելի եղբոր ծննդյան օրն է նաեւ: Խաղաղության ու լույսի մեջ լինես, Կար ջան»։

 

 

 

 

Լուսանկարը՝ armine_ph



© NEWS.am STYLE