Վերկա Սերդյուչկայի պրոդյուսերը պատմել է արտիստի լուրջ հիվանդության մասին

13:36   19 ապրիլի, 2021

Յուրի Նիկիտինը՝ Վերկա Սերդյուչկա կեղծանվամբ հայտնի ուկրաինացի երաժիշտ Անդրեյ Դանիլկոյի պրոդյուսերը, պատմել է նրա լուրջ հիվանդության մասին։ Նա այդ մասին հայտարարել է «Зірковий шлях» հաղորդման եթերում։

Նիկիտինի խոսքով՝ արտիստն «առողջական ավելի լուրջ խնդիրներ ունի», քան կարող է թվալ։ «Մասնագետների մեծ խումբ աշխատում է նրա առողջացման համար, այդ պրոցեսին միացել են բժիշկներ ոչ միայն Ուկրաինայից, այլեւ եվրոպական այլ երկրներից»,- ասել է պրոդյուսերը։

Նիկիտինը հավելել է, որ Դանիլկոն արդեն իսկ հիանալի վիճակում է համետատած «դեպրեսիաների հետ, որոնք ունեցել է 2007թ․-ին»։ Երաժիշտը բավական երկար ժամանակ չէր կարողանում ստեղծագործել, մտահղացումներ ունենալ եւ ելույթներով հանդես գալ, պարզաբանել է նա։

2019թ․-ին Անդրեյ Դանիլկոն «Ուկրաինա» հեռուստաալիքի համար «Привіт, 20-ті!» ամանօրյա շոուի նկարահանումների ընթացքում սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել։ 46-ամյա Դանիլկոն իրեն վատ է զգացել դեռ ելույթը չսկսած. նա գունատ է եղել․ դժվարությամբ է խոսել եւ յուրաքանչյուր համարից հետո հանդերձարան է վերադարձել «քրտինքից ամբողջությամբ թաց»։

 



© NEWS.am STYLE