Քիմ Քարդաշյանն ու Քայլի Ջենները նկարահանվել են լյուքս դասի ապրանքանիշի հագուստով ու համացանցում քննադատության ենթարկվել

14:49   19 ապրիլի, 2021

«Քարդաշյանների ընտանիք» իրապատում-շոուի մասնակիցներ Քիմ Քարդաշյանն ու Քայլի Ջենները նկարահանվել են լյուքս դասի ապրանքանիշի միանման հագուստով ու քննադատության ենթարկվել համացանցում։ Հոլովակը, որը հրապարակվել է Քայլի Ջենների Insatagram-յան էջի Stores բաժնում, ուշադրություն է հրավիրել Daily Mail-ը։

Կադրերում Քիմ Քարդաշյանն ու Քայլի Ջենները կրում են Dolce & Gabbana իտալական նորաձեւության տան 2005թ․-ի գարնանային հավաքածուում ներառված ալ կարմիր կորսետներ։ Հագուստի արժեքը կազմում է 4500 ֆունտ ստերլինգ։ «Մենք չէինք ծրագրում միանման հանգնվել»,- տեսանյութը մակագրել է Ջենները։

Օգտատերերը քննադատել են քույրերի արտաքինը։ «Ինչպե՞ս կարելի է առհասարակ նրանց գրավիչ համարել, երբ նրանք իրենց դեմքն ու մարմինն այլանդակել են ֆիլերներով։ Եթե ինչ-որ մեկի հարկավոր է արգելել սոցիալական ցանցերում, այս խենթ ընտանիքը պետք է լինի, որը սարսափելի ազդեցություն է գործում երիտասարդ սերնդի վրա», «Դեֆորմացված սարսափելիներ», «եւ սա գեղեցի՞կ է համարվում»,- նշել են նրանք։

 Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE