Հայտնի են արքայազն Հարիի ծրագրերը պապի հուղարկավորությունից հետո

15:59   19 ապրիլի, 2021

Բրիտանացի արքայազն Հարին կմեկնի ԱՄՆ եւ կվերդառնա Մոնթեստիոյում գտնվող իր առանձնատուն, գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով թագավորական պալատում իր աղբյուրին։

Հարին գիշերն անցկացրել է Ֆրոգմոր քոթեջում՝ Վինձորի դղյակից ոչ հեռու, իսկ հետո կմեկնի Լոս Անջելես՝ Կալիֆոռնիա։ Նա ԱՄՆ կհասնի ապրիլի 19-ին։ Նա կիրակի օրը զբոսանք է ունեցել հոր՝ 72-ամյա արքայազն Չարլզի հետ։ Նախքան այդ Հարիին նկատել են եղբոր՝ արքայազն Ուիլյամի հետ զրուցելիս։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեգան Մարքլը ներկա չի լինի հուղարկավորությանը «ուշադրության կենտրոնում չհայտնվելու համար»։ Մեգան Մարքլի ընկերները պնդում էին, որ Կալիֆոռնիայում մնալու որոշումը նրան դժվարությամբ է տրվել, քանի որ դքսուհին շատ լավ հարաբերություններ է ունեցել արքայազն Ֆիլիպի հետ։

Էդինբուրգի դուքսը ծնվել է 1921թ․-ին եւ 1947թ․-ից ամուսնացած է եղել Եղիսաբեթ Երկրորդի հետ։ Ֆիլիպն արքայազն Չարլզի հայր է եւ արքայազաններ Հարիի ու Ուիլյամի պապիկը։

 



© NEWS.am STYLE