«Ջրհոս կինը նման է թիթեռի». Սիլվի Բարկովան՝ վառ կերպարում

20:59   19 ապրիլի, 2021

Դերասանուհի Սիլվի Բարկովան նոր լուսանկար է հրապարակել, որում վառ կերպարում է։

Իր միկրոբլոգում տեղադարված կադրերում Սիլվին ծաղկային պրինտով հագուստ է կրում։ Նա արձակել է մազերն ու վառ դիմահարդարում է նախընտրել։ Մեկնաբանություններում դերասանուհին խոսել է Ջրհոս կանանց բնավորության մասին։ «Ջրհոս կինը նման է թիթեռի, նա նստում է բոլոր ծաղիկների վրա, բայց չի պատկանում ոչ մեկին։ Նա, իսկապես, սիրում է իր ազատություննն առավել, քան որեւէ բան աշխարհում եւ եթե պատրաստ եք հարգել սա ու ընդունել, նա քեզ առավել շատ կսիրի։ Եթե ցանկանում եք, որ նա սիրի ձեզ, հավատարիմ ու ազնիվ եղեք, այդ թվում ինքներդ ձեր հանդեպ։ Պետք չէ հետեւել նրա կանոններին։ Նա հարգում է ձեր ազատությունն այնքան, որքան դուք հանդուրժում եք նրա ինքնավարությունը»,- գրել է դերասանուհին։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին հյուսքեր էր ընտրել ու նուրբ դիմահարդարում։ «Չեմ ձգտում դուր գալ մարդկանց։ Նրանց, ում հարկավոր է, ես արդեն իսկ դուր եմ գալիս»,- մեկնաբանություններում գրել էր դերասանուհին, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել։



© NEWS.am STYLE