Դուեյն Ջոնսոնը 28 միլիոն դոլարով առանձնատուն է գնել

17:37   19 ապրիլի, 2021

Հոլիվուդյան դերասան եւ պրոդյուսեր Դուեյն Ջոնսոնը, որը հայտնի է Ժայռ մականվամբ, դարձել է Բեւեռլի Հիլսում գտնվող հսկակայան առանձնատան սեփականատեր՝ վճարելով 27,8 միլիոն դոլար։

The Sun-ի հաղորդմամբ՝ տունը 1993թ․-ին կառուցվել է երաժիշտ Ալեք վան Հալենի՝ «Van Halen» խմբի թմբկահարի եւ հիմնադրի համար։ Տանն առկա է երաժշտական ստուդիա, տնային կիոնթատրոն, լողավազան, մարզասրահ։ Տան շուրջը, որը շրջապատված է շքեղ այգով, թենիսի կորտ կա, ինչպես նաեւ բեյսբոլ խաղալու համար տարածք։

Դուեյնն առանձտանունը գնել է նախկին սեփականատիրոջից՝ դերասան եւ պրոդյուսեր Փոլ Ռայզերից։

48-ամյա Դուեյնի հարեւանները կլինեն Դենզել Վաշինգթոնը, Սիլվեստր Ստալոնեն, Էդի Մերֆին։

 



© NEWS.am STYLE