«Ինչպես միշտ, հմայիչ». Իվետա Մուկուչյանի լուսանկարը

17:07   19 ապրիլի, 2021

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին ջինսե հագուստ է կրում։ Նա արձակել է մազերը, նախընտրել արտահայտիչ շպար։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ժամացույց եւ վառ պայուսակ։ «Մազերս հարդարեցի ու դիմահարդարում արեցի, որպեսզի 2 ժամ մնայի խցանման մեջ, ինչի պատճառով էլ հետաձգվեցին իմ բոլոր հանդիպումները»,- մեկնաբանություններում գրել է նա։ Հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել. «Ինչպես միշտ, հմայիչ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին վարդագույն բլուզ էր կրում։ Իվետան արձակել էր մազերն ու նախապատվություն էր տվել բնական շպարին։ Նա նշել էր, որ լուսանկարի խմբագրման համար ֆիլտրեր չի օգտագործել եւ գրել. «Ես ցանկանում եմ հիշեցնել, որ իրական կյանքը սոցիալական ցանցերից դուրս է... Ի վերջո, դուք չեք կարող գտնել ֆիլտր իրական երջանկության համար»։



© NEWS.am STYLE