Լրատվամիջոց. Քանյե Ուեսթն առաջինն է որոշել բաժանվել Քիմ Քարդաշյանից

19:19   19 ապրիլի, 2021

Ռեփեր եւ գործարար Քանյե Ուեսթը դժգոհ է, որ ամբողջ աշխարհը կարծում է, թե Քիմ Քարդաշյանն է որոշել լքել իրեն։ Երաժիշտին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ իրականում նա է բաժանման նախաձեռողը, հայտնում է Page Six-ը.

«Իրականում նա էր մեկ տարի ասում, որ իրենք ոչ մի ընդհանուր բան չունեն, բացի երեխաներից եւ ինքը ցանկացել է հեռանալ։ Քիմն արել է ամեն ինչ՝ ամուսնությունը փրկելու համար։ Քանյեն Քիմին թույլ է տվել առաջինը ներկայացրել հայցը՝ նրա արժապատվությունը չոտնահարելու համար»։

TMZ-ի տեղեկություններով՝ Քիմ Քարդաշյանն ամուսնալուծության համար դիմել է դեռ փետրվարի 19-ին։ Նա բաժանման պատճառ է նշել «անհարթելի տարաձայանությունները»։ Քիմը հանդես է եկել երեխաների նկատմամբ համատեղ խնամակալության օգտին, սակայն զույգն ընդհանուր ունեցվածք ունի եւ ամուսնական պայմանագիր, որի համաձայն՝ ամուսնալուծության դեպքում Քիմը գումարային փոխհատուցում կստանա։ Աստղերը դեռ պետք է կարգավորեն ֆինանսական հարցերը։ Քանյեն մեկ շաբաթ առաջ ներկայացրել է հայցի պատասխանը։



© NEWS.am STYLE