Քեյթ Միդլթոնը հաշտեցրել է արքայազններ Հարիին եւ Ուիլյամին

18:22   19 ապրիլի, 2021

Ապրիլի 17-ին ամբողջ աշխարհը հետեւում էր Էդինուրգի դուքսի հուղարկավորությանը։ Սակայն մարդկանցից շատերն ուշադրությունը կենտրոնացրել էին եղբայրների՝ արքայազն Ուիլյամի եւ Հարիի վրա։ Հուղարկավորության արարողությունից հետո նրանք քայլում էին կողք-կողքի եւ ինչ-որ բանի մասին էին խոսում։

«Հնարավոր է, դա այն պահն էր, որն ամենից շատը կուրախացներ արքայազն Ֆիլիպին։ Հոգեհանգստից հետո, որը մանրամասն կազմակերպվել էր դուքսի կողմից, բաժանված եղբայրների միջեւ հուզիչ ինտերլյուդիան դարձավ այդ օրվա անմոռանալի կերպարներից մեկը»,- գրում է Daily Mail-ը։

Եղբայրները չէին հանդիպել մեկ տարուց ավելի, իսկ Օփրա Ուինֆրիին վերջերս տված հարցացրույցը զայրացրել էր արքայազն Ուիլյամին։ Սակայն արարողությունից հետո Քամբրիջի եւ Սասեքսի դուքսերը միմյանց ուղեկցությամբ հանգիստ տեսք ունեին։

Բրիտանական պարբերականի հաղորդմամբ՝ հենց Քեյթ Միդլթոնն է եղբայրներին օգնել հաշտվել։ Ուիլյամը խոսելիս է եղել Դեւիդ Քոների հետ, իսկ նրանց ետեւում զրուցում էին Հարին ու Քեյթը։ Ավելի ուշ եղբայրներն ու Միդլթոնը երեքով էին քայլում, մինչ Քեմբրիջի դքսուհին որոշել է խոսել Ուեսեքսի կոմսուհու եւ նրա դստեր հետ՝ եղբայրներին միայնակ թողնելով։

Աղբյուրը՝ Womanhit



© NEWS.am STYLE