«Դորիանս» եւ Արտյոմ Մանուկյան՝ «Մենք պիդ կանգնինք». երգ՝ նվիրված արցախյան պատերազմի զոհերին

16:41   19 ապրիլի, 2021

«Դորիանս» ռոք խմբի անդամները եւ թավջութակահար Արտյոմ Մանուկյանը նոր երգ են ներկայացրել։ Երաժիշտները «Մենք պիդ կանգնինք» ստեղծագործությունը նվիրել են արցախյան պատերազմի զոհերին եւ նրանց ընտանիքներին։ Սա 10 տարվա դադարից հետո «Դորիանս» խմբի առաջին աշխատանքն է։

Երաժշտության հեղինակը Գոռ Սուջյանն է, խոսքերի հեղինակն ու ռեժիսորը Վարդան Զադոյանն է։ Հոլովակում նկարահանվել է դերասան Հայկ Իսրայելյանը:

Ի դեպ, սա թավջութակահար Արտյոմ Մանուկյանի, որի հետ սիրում են աշխատել Հոլիվուդում եւ ռոք խմբի առաջին համատեղ աշխատանքը չէ։ Նրանք համագործակցել են նաեւ «Ես կուլամ» երգի ստեղծման ընթացքում։



© NEWS.am STYLE