Քորթնի Քարդաշյանի սիրելին հրապարակել է նրա անկեղծ լուսանկարը

23:49   19 ապրիլի, 2021

«blink-182» խմբի թմբկահար Թրեւիս Բարքերը սիրելիի՝ Քորթնի Քարդաշյանի հետ Instagram-յան էջում անկեղծ լուսանկարների ու տեսանյութերի շարք է հրապարակել նրա ծննդյան օրվա առիթով։

Նա սոցիալական ցանցում անձնական արխիվից կադրեր է հրապարակել ու սեր խոստովանել մոդելին։ «Ես, գրողը տանի, սիրում եմ քեզ»,- հրապարակումը մեկնաբանել է երաժիշտը։

TMZ-ի հաղորդմամբ՝ արտիստը Քարդաշյանին 42-ամյակի առիթով սպիտակ վարդակաչների հսկայական փունջ է նվիրել։

Այն մասին, որ Բարքերն ու Քարդաշյանը հանդիպում են, հայտնի է դարձել փետրվարին։ Նախքան հարաբերություններ սկսելւ նրանք ընկերական կապ էին պահպանում։

45-ամյա Բարքերը սկսել է «blink-182»-ի կազմում ելույթ ունենալ 1998թ․-ից։

Լուսանկարը՝ Facebook/Instagram



© NEWS.am STYLE