«Հիասքանչ». Հռիփսիմե Հակոբյանի նուրբ կերպարը

10:45   20 ապրիլի, 2021

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր քնքուշ կերպարը։

Ինստագրմյան էջում տեղադրված կադրերում Հռիփսիմեն սեւ հագուստ է կրում։ Նա արձակել է մազերն ու նախընտրել արտահայտիչ դիմահարդարում։ Կերպարն ամբողջացրել է նուրբ վզնոցը։ Երգիչ Մարտին Մկրտչյանի կինը հրապարակումը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել. «Հիասքանչ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում նա կրում էր շագանակագույն հագուստ։ Երգչուհու վարսերը հավաքված էին, նուրբ ու ընդգծված շպարով էր։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել, սակայն նրա երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ էին ուղղել նրան՝ գրելով․ «Գեղեցկուհի», «Սիրուն»։



© NEWS.am STYLE