Սկանդալ Թուրքիայում եւ Ադրբեջանում․ թուրքական սերիալում Արցախը եւ Ադրբեջանը ներկայացվել են որպես Հայաստան

23:18   19 ապրիլի, 2021

Թուրքական սերիալներից մեկի վերջին էպիզոդի պատճառով սկանդալ է հասունացել Ադրբեջանում ու Թուրքիայում:

Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ «Akıncı» («Հարձակվողը») հեռուստասերիալի վերջին էպիզոդում, որը թողարկվել թուրքական «ATV»-ով, ցուցադրվել է տարածաշրջանի քարտեզը, որում  Արցախի եւ Ադրբեջանի տարածքների վրա գրված է եղել Armenia (Հայաստան):

Ըստ լրատվամիջոցների, որոնք շտապել են արձագանքել կատարվածին, դա տեխնիկական խոտանի արդյունքում է եղել, մինչդեռ սերիալի ստեղծագործական կազմն առայժմ չի մեկնաբանել իրողությունը:



© NEWS.am STYLE