Ջասթին Բիբերն «Ընկերները» սերիալի հատուկ թողարկման դրվագում կնկարահանվի կարտոֆիլի կոստյումով

10:11   20 ապրիլի, 2021

«Ընկերները» սերիալի հատուկ թողարկման դրվագում փոփ երգիչ Ջասթին Բիբերը կհայտնվի կարտոֆիլի կոստյումով, հայտնում է The Sun-ը։

Արտիստին էպիզոդիկ դեր կհատկացվի։ Նա նույնպիսի հագուստ կկրի, ինչպիսին Դեւիդ Շվիմերի հերոսը հայտնվել է ութերորդ եթերաշրջանի սերիայում, որը նվիրված էր Հելոուինին։  

Բիբերը խոստովանել է, որ շոուի վաղեմի երկրպագուն է, անկախ նրանից, որ ինքն ընդամենը տաս տարեկան է եղել, երբ այն ավարտվել է։ HBO Max-ի հետ կապված աղբյուրը, որով կթողարկվի հատուկ էպիզոդը, հայտնել է, որ նախագծին երգչի մասնակցությունը հիշեցրել է ռազմական օպերացիա եւ խիստ գաղտնի էր պահվում։ Ընդ որում, կատարողը դեմ չի եղել էկրանին հայտնվել անհեթեթ կերպարով։

2020թ․-ի փետրվարին ամերիկյան «НВО» հեռուստաալիքը հայտնել է «Ընկերների» նոր էպիզոդի թողարկման օրը։ Այդ ժամանակ այն ծրագրված էր 2020թ․-ի մայիսին։ Էպիզոդի ձեւաչափի մասին չէր հաղորդվում։ Ավելի ուշ դերասան Մեթյու Փերին հայտնել է, որ կորոնավիրուսի համավարակի նկարահանումները տեղափոխվում են 2021թ․-ի մարտին։

«Ընկերներն» ամերիկյան կատակերգական սերիալ է վեց ընկերների կյանքի մասին։ Նախագիծը ճանաչվել է լավագույններից մեկն ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ իր ժանրում եւ արժանացել է «Էմմի» վեց մրցանակի եւ «Ոսկե Գլոբուսի»։ Առաջին սերիայի պրեմիերան տեղի է ունեցել 1994թ․-ի սեպտեմբերի 22-ին։



© NEWS.am STYLE