Վերկա Սերդյուչկայի պրոդյուսերը հերքել է աստղի ծանր հիվանդության մասին լուրերը

11:57   20 ապրիլի, 2021

Վերկա Սերդյուչկա կեղծանունով հայտնի երգիչ Անդրեյ Դանիկլոյի պրոդյուսերը հերքել է տեղեկությունն այն մասին, որ արտիստը ծանր հիվանդ է։

Ավելի վաղ Նիկիտինն անձամբ էր հայտարարել Դանիլկոյ լուրջ հիվանդության մասին։ Նշվում էր, որ արտիստի առողջակացման համար աշխատում է ամբողջ Եվրոպայից մասնագետների մեծ խումբ։ 

Gazeta.ru-ի հետ զրույցում Յուրի Նիկիտինը հայտարարել է, որ արտիստի վիճակի մասին իր խոսքերը կոնտեքստից հանված են եղել։

«Նրա առողջական վիճակը հիանալի է։ Պարզապես պատմությունը կտրված էր կոնտեքստից։ Այս պահին գլոբալ ոչ մի խնդիր չկա, նա պատրաստվում է աշխատանքի, ամեն ինչ կարգին է»,- վստահեցրել է պրոդյուսերը։



© NEWS.am STYLE