«Գալիս ենք Հայաստան». «Ladaniva» խումբն առաջին անգամ համերգ կունենա Երեւանում

12:05   20 ապրիլի, 2021

«Ladaniva» խումբը, որը հայտնի է հայկական երգերի իր մեկնաբանություններով, ելույթ կունենա Երեւանում։

Խումբը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ համերգը տեղի կունենա մայիսի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: «Մենք գալիս ենք Երեւան։ Շատ ուրախ կլինենք ձեզ տեսնել Երեւանում կայանալիք մեր առաջին համերգին: Սեր, սեր, սեր»,- նշված է խմբի էջում։



© NEWS.am STYLE