Մահացել է «Քովենթ-Գարդենի» նախկին խորեոգրաֆը, որին մեղադրում էին սեռական ոտնձգությունների համար

13:47   20 ապրիլի, 2021

Մահացել է բրիտանացի խորեոգրաֆ Լիամ Սքարլեթը, հայտնում է «ԲիԲիՍի»-ն՝ վկայակոչելով նրա ընտանիքին։  

Արտիստը մահացել է ապրիլի 16-ին Իպսվիչում։ Նա 35 տարեկան էր։ Մահվան պատճառը չի նշվում, սակայն առանձին պարբերականներ կարծում են, որ խոսքն ինքնասպանության մասին է։ Նշվում է, որ ապրիլի 16-ին հայտնի է դարձել Դանիայի թագավորական թատրոնում նրա ներկայացման պրեմիերայի չեղարկման մասին սեռական ոտնձգության մեղադրանքներից հետո։

Լիամ Սքալեթը ծնվել է Իպսվիչում 1986թ․-ին։ Նա ավարտել է Լոնդոնի թագավորական բալետի դպրոցը, իսկ 2006թ․-ին ելույթ է ունեցել «Քովենտ-Գարդեն« թատրոնում։ 2010թ․-ին արտիստը դարձել է լոնդոնյան թատրոնի ամենաերիտասարդ խորեոգրաֆը, որը բեմադրել է «Ասֆոդելյան մարգագետիններ» ներկայացումը։

Սքարլեթը նաեւ աշխատում էր ամբողջ աշխարհի բալետային թատերախմբերի հետ։ Քննադատները նշում էին, որ նրա կարիերայի բարձրունք է դարձել 2017-2018թթ․ սեզոնին «Կարապի լիճ» բեմականացումը։

2020թ․-ի հունվարին «Քովենթ-Գարդենը» հայտարարել է խորեոգրաֆիա աշխատանքից ազատման մասին պարողի վերաբերյալ ոտնձգությունների պատճառով։ Սակայն թատրոնի կողմից անցկացված հետաքննությունը մեղադրանքը չի հաստատվել։



© NEWS.am STYLE