Վարդագույնի 50 երանգները․ Քլոե Քարդաշյանը նշել է դստեր երեքամյակը (ֆոտո)

17:03   20 ապրիլի, 2021

Քլոե Քարդաշյանի եւ Տրիստան Թոմփսոնի դուստրը մեկ շաբաթ առաջ երեք տարեկան է դարձել։ Այսօր Թրուի մայրը փոքրիկի համար կազմակերպված տոնից լուսանկարների շարք է հրապարակել։ Այն կազմակերպվել է տանը, ուր Քլոեն ապրում է իր երեխայի հոր՝ Տրիստան Թոմփսոնի հետ։ 

Առանձնատունը զարդարված էր բազմաթիվ փուչիկներով, իսկ մուտքի մոտ հյուրերին դիմավորում էին դիսնեյյան արքայադուստրերի հագուստ կրող անիմատորներ։ Հյուրերի շարքում էին նաեւ Թրուի սիրելի մորաքույրերը՝ Քիմն ու Քայլին, ինչպես նաեւ նրա հայտնի տատիկը՝ Քրիս Ջենները։

Թրուն իսկական գեղեցկուհի է եւ իր մայրիկի նման հետաքրքրություն է ցուցացերում նորաձեւության եւ գեղեցկության հանդեպ․ սիրում է արտասովոր սանրվածքներ, զգեստներ եւ իհարկե զվարճանքներ։

Լուսանկարները՝ Facebook



© NEWS.am STYLE