«Իդեալական գեղեցկություն». Սոֆյա Պողոսյանի լուսանկարը

20:47   20 ապրիլի, 2021

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում դերասանուհին հետաքրքիր պրինտով հագուստ է կրում։ Նա արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ վզնոց եւ ականջօղեր։ «Աշխարհում բարին կա, եւ արժե պայքարել դրա համար»,- մեկնաբանությունների հատվածում գրել է Սոֆյան։ Հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ են արել. «Իդեալական գեղեցկություն»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր պուտավոր պրինտով եթերային ու երկարափեշ զգեստ։ Սոֆյան արձակել էր ալիքավոր վարսերը, նախապատվությունը տվել քնքուշ շպարին։ Չնայած դերասանուհին հրապարակմանը կից գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները բազում դրական մեկնաբանություններ էին կատարել՝ գրելով․ «Աստված չի խնայել ու Ձեզ անսահման գեղեցկություն է տվել», «գեղեցկուհի», «ամենասիրուն», «բնական գեղեցկուհի», «նուրբ»։



© NEWS.am STYLE