«Լիլին հաճելի է». Մեգան Մարքլին առաջարկում են դստերն անվանել ի պատիվ թագուհու

15:21   20 ապրիլի, 2021

Սասեքսի դուքսերը սպասում են երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուն։ Թագավորական ընտանիքի երկրպագուները վստահ են, որ 39-ամյա Մեգան Մարքլն ու 36-ամյա արքայազն Հարին կցանկանան հարգանքի տուրք մատուցել Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն երեխայի համար անուն ընտրելիս։

Մանկության տարիներին արքայազն Հարիին տատիկին Լիլիբեթ էին անվանում։ Տեսախցիկների բացակայության դեպքում այդ անունն էր օգտագործում նրա ամուսինը, որի հետ թագուհին ամուսնացած է եղել 73 տարի։ Թագավորական ընտանիքի երկրպագուները Twitter-ում եւ Reddit-ում կանխագուշակել են, որ ամերիկացի նախկին դերասանուհին եւ բրիտանացի արքայազնը փոքրիկին Լիլի կանվանեն։

«Ես չգիտեմ՝ ինչպես են դասավորվում ընտանիքների հարաբերությունները, բայց Լիլի անունը թագուհուն մեծարելու հուզիչ միջոց կլիներ», «ես ինչ-որ տեղ կանխատեսում եմ կարդացել, որ նրանք կարող են օգտագործել Լիլի անունը թագուհու Լիլիբեթ մանկական մականունից», «իմ կարծիքով՝ դա կարող էր սիրալիր լինել»,- նշեն են բրիտանացիները։

Բուքմեյքներն արդեն իսկ խաղադրույքներ են ընդունում, թե ինչպես Սասեքսի դուքսերը կանվանեն դստերը։ Շատերն են ենթադրում, որ արքայազն Հարին կցանկանա հարգել մայրիկի հիշատակը։ Դիանան կանախեստումներում առայժմ հստակ ֆավորիտ է։ Երկրորդ տեղում Ալեքսանդրա անունն է։ Սակայն այժմ տարբերակների շարքում առավել հաճախ է հիշատակվում Եղիսաբեթ կամ Էլիզաբեթ անունը, հատնում է The Sun-ը։



© NEWS.am STYLE