Քիմ Քարդաշյանին սիրավեպ են վերագրել կոլումբացի երիտասարդ երգչի հետ

18:46   20 ապրիլի, 2021

Իրապատում-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, որը բաժանվում է ամուսնուց՝ Քանյե Ուեսթից, այժմ համարվում է աշխարհի ամենացանկալի հարսնացուներից մեկը։ Page Six-ի հաղորդմամբ՝ ընդհանուր ծանոթների միջոցով նրա հետ ծանոթություն են փնտրում միլիարդատերեր, կինաստղեր եւ նույնիսկ թագավորական ընտանիքների անդամներ։

Քիմի երկրպագուները, սակայն, կասկածում են, որ նրա սիրտն արդեն ազատ չէ։

Քարդաշյանին սիրավեպ են վերագրում կոլումբացի 27-ամյա երգիչ Մալումայի հետ։ Նրանց նկատել են Մայամիում երեկույթի ընթացքում, ուր նրանք անկհայտորեն սիրախաղ են սկսել, լուսանկարվել միասին։ «Նրանք հիանալի զույգ կդառնան»,- սոցիալական ցանցերում իրենց ուրախությունն են արտահայտել Քիմի երկրպագուները։ Մալումայի իսկական անունը Խուան Լուիս Լոնդոնիո Արիաս է։



© NEWS.am STYLE