«Մենք, իսկապես, չենք հասկանա, թե որքան ուժեղ ենք, քանի դեռ չհանդիպենք խոչընդոտների». Լիլիթ Բասյան

19:11   20 ապրիլի, 2021

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լիլիթը ծաղկային պրինտով հագուստ է կրում։ Նա արձակել է գանգուր մազերն ու նախընտրել է արտահայտիչ դիմահարդարում։ Կերպարն ամբողջացրել են վզնոցները։ «Ես նկատեցի, որ իմ մեջ անպարտելի ամառ է սկսել ապրել: Մենք, իսկապես, չենք հասկանա, թե որքան ուժեղ ենք, քանի դեռ չհանդիպենք խոչընդոտների: Իսկ դուք նկատե՞լ եք նոր Լիլիթին: Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն է նա»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Լիլիթը պատկերված էր որդու՝ Ալեքսի հետ։ Երիտասարդ մայրիկը գրկել էր նրան։ Լիլիթն ամբողջությամբ սեւ հագուստ էր ընտրել՝ կաշվե շրջազգեստ, բլուզ եւ վերնաշապիկ։ Մեկնաբանությունների հատվածում հետեւորդները նրանց հաճոյախոսություններ էին ուղղել. «Գեղեցկուհի մայրիկը համակրելի տղայի հետ»։



© NEWS.am STYLE