21:39 20 ապրիլի, 2021Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել, որում էլեգանտ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասան Դավիթ Աղջանյանի կինը ծակային պրիտով շրջազգեստ է կրում, որը համադրել է բաց գույնի պիջակի հետ։ Աննան բարձրակրուկներ է ընտրել ու արձակել մազերը։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Նա լուսանկարը չի մեկաբաբնել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել նրան. «Ամենաքնքուշ», «շատ գեղեցիկ կին, միշտ նրբաճաշակ ու նորաձեւ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան պատկերված էր իր ու դերասան Դավիթ Աղաջանյանի դստեր հետ. զույգը փոքրիկին տվել է Կարինա անունը։ Աննան գրկել էր նրան, գեղեցիկ զգեստ էր կրում։ «Սիրելի մայրիկներ, դո՞ւք էլ եք ամեն վայրկյան վախենում եւ դողում ձեր բալիկների համար, թե՞ միայն ես եմ, որ չափից շատ եմ անհանգստանում»,- մեկնաբանություններում հետեւորդներին հարցրել էր Աննան։