«Полный тжвжик»․ Comedy Woman-ի աստղերը հանգստանում են Դիլիջանում (ֆոտո)

21:17   20 ապրիլի, 2021

Comedy Woman հանրահայտ նախագծի հեղինակ Նատալյա Եփրիկյանը դարձավ 43 տարեկան։ Անցյալ տարի, երբ պանդեմիայի պատճառով արտակարգ դրություն հայտարարվեց եւ փակվեց Հայաստանի եւ Ռուսաստանի ավիահաղորդակցությունը, հեռուստաաստղը չկարողացավ տուն մեկնել եւ ուրախ ժամանակ անցկացրեց պատմական հայրենիքում: Եվ հիմա, ինչպես եւ նախորդ տարի, Եփրիկյանը որոշել է իր ծննդյան օրը նշել Դիլիջանում։

Իր տոնի առթիվ Նատալյա Եփրիկյանը տեղադրել է լուսանկար, որում կերպարանք է ընդունել նստած՝ բաժակը ձեռքին։

«Դու քեզ հայելու մեջ նայիր։ 43՞, քեզ կյանքում 27-ից ավել չեն տա», «Նատաշա, դուք դեռ աղջիկ եք։ Նուրբ, բարի, անկեղծ», «30 տարեկանի տեսք ունեք», - մեկնաբանություններում գրել են օգտատերերը։

Հայաստանում Եփրիկյանը վայելում է թարմ լեռնային օդը, համեղ սնունդը եւ ընկերների հետ ժամանցը, որոնց թվում են Comedy Woman-ի ռեզիդենտ Ալեքսանդր Գուդկովը եւ «Պուտինի նմանակ» Դմիտրի Գրաչովը:

Հայաստանի հյուրերը հաճույքով կիսվում են հանգստի լուսանկարներով։ Օրինակ, իր Instagram-ում Գուդկովը Նատալյա Անդրեեւնայի հետ կադր է հրապարակել, որին կից գրել է․ «Իրական տժվժիկ»։ Դատելով ամենից՝ հումորիստին դուր է եկել հայերեն լեզվով այս բառը, որը լյարդից պատրաստվոծ հայկական խոհանոցի ճաշատեսակ է։



© NEWS.am STYLE