Եթե տղամարդը պատասխանատվություն չի կրում կնոջ բարեկեցության համար

21:12   21 ապրիլի, 2021

Կինը սպանում է տղամարդու էներգիան՝ նրան գումար տալով: Դրանից հետո տղամարդու համար շատ դժվար է վերականգնվել եւ դառնալ նորմալ տղամարդ: Հոգեբաններին հաճախ են դիմում կանայք, որոնք ֆինանսավորել են իրենց ամուսիններին եւ նյութապես աջակցել են նրանց, եւ նրանց հարաբերությունները գրեթե միշտ լավ վերջաբան չեն ունեցել:

Կինը չպետք է փող տա տղամարդուն՝ ամուսնուն, հորը, եղբորը, նույնիսկ եթե նրանք դժվարին իրավիճակում են: Թող նա ինքնուրույն հաղթահարի իր առջեւ ծառացած դժվարությունները: Հենց սա է իրեն առնական տղամարդ դարձնում: Հավատացեք, այդպես ավելի ճիշտ է:

Ֆինանսապես կայուն կինը երբեմն վախեցած ու մտահոգված է, ինչն էլ սովորաբար արտահայտվում է հենց ամուսնու վրա: Կինը չի խրախուսում ամուսնու նոր ծրագրերը, քանի որ զգում է՝ չի կարողանալու ղեկավարել իրավիճակը: Իսկ նման կանանց համար շատ կարեւոր է, որ ամեն ինչ կանխատեսելի ու հասկանալի լինի իրենց համար: Ռիսկը վախեցնում է կանանց եւ շատ հաճախ նրանց դուր է գալիս, որ իրենք ֆինանսապես ավելի ապահոված են եւ ամեն ինչ իրենց ձեռքերում է: Լինում են կանայք, ովքեր մշտապես վիրավորված են, քննադատում են բոլորին, այդ թվում՝ ամուսիններին  եւ վատնում իրենց էներգիան: Եթե կնոջ միտքը լի է դատարկաբանությամբ, ապա դա ազդում է նաեւ տղամարդու վրա:

Պետք չէ տղամարդուն մշտապես հիշեցնել անցյալի անհաջողությունների, սխալների մասին: Անցյալն այլեւս չկա, պետք է ճիշտ եզրակացություններ անել եւ առաջ շարժվել: Կնոջ պարտքն է անցյալը դարձնել մի այնպիսի պլատֆորմ, որից նա կկարողանա նոր մեկնարկ տալ: Եթե կինը հավատում է իր կողակցին, ապա նա ստեղծում է այնպիսի մի դաշտ, որտեղ տղամարդն ուղղակի աճում է, զարգանում, նոր ձեռքբերումներ գրանցում: Արդյունքում տղամարդու էներգիան վերածվում է գումարի, ինչն էլ ծառայում է կնոջ եւ ընտանիքի բարեկեցությանն ու նրա ցանկությունների իրականացմանը: Այսպես է կատարվում էնեգիայի շրջապտույտը:

 

Աղբյուրը՝ Creu

 



© NEWS.am STYLE