Կարո՞ղ է, արդյոք, բույսն ազդել մարդու վարքի վրա

21:12   23 ապրիլի, 2021

Կարո՞ղ է, արդյոք, բույսն ազդել մարդու վարքի վրա: Թվում է, թե հարցը երեւակայության շարքից է, բայց մի շտապեք քմծիծաղ տալ: Գիտնականները չորս տեսակի բույս են առանձնացնում, որոնք համապատասխանում են մարդու չորս խառնվածքի: Նախ՝ յուրաքանչյուր խառնվածքի բույսի որոշակի գույն է համապատասխանում: Օրինակ` մելամաղձոտներն ու ֆլեգմատիկներն ավելի շատ սիրում են վառ գույները. նարնջագույն, դեղին, կարմիր: Խոլերիկներին ու սանգվինիկներին խորհուրդ է տրվում տանն առավել հանգիստ գույնի բույսեր ունենալ, որոնք հանգստացնող ազդեցություն ունեն: Օրինակ` մանուշակ, քրիզանթեմ: Իսկ ահա ֆիլիոդենդրոնները, ցիպերուսները, դիֆենբախները լավ փափկացնում են օդը, այդ պատճառով խորհուրդ է տրվում դրանք խոհանոցում դնել:

Ավելի մանրամասն դիտարկենք մի քանի բույսեր, որոնք ազդում են տրամադրության վրա:

Խոլորձ: Գիշերային ժամերին ու լուսաբացին կարող է կլանել մարդու էներգիան: Այսպիսի բույսեր խորհուրդ չի տրվում պահել թույլ նյարդեր ունեցող մարդկանց բնակարաններում:

Ֆիկուս: Նվազեցնում է ընտանիքում առկա ագրեսիան եւ նյարդային լարվածությունը, հարաբերություններում ներդաշնակություն է ապահովում: Լուսավոր տարածք եւ հաճախակի ջուր է պահանջում:

Խորդենի: Այս բույսը կարող է կանխել օրգանիզմում չարորակ նորագոյաթությունների առաջացումը: Աշխարհում այս բույսի շուրջ 250 տեսակ կա:

Ձարխոտ: Տան համար ամենաբարենպաստ բույսերից մեկն է, քանի որ կլանում է ամբողջ բացասական էներգիան: Կիսախավար եւ խոնավ միջավայր է նախընտրում:

Աղբյուրը՝ Otvetin.ru



© NEWS.am STYLE