Հայտնի մոդելն ութերորդ անգամ հայտարարել է նշանադրության մասին

16:19   21 ապրիլի, 2021

Բրիտանացի հայտնի մոդել Քեթի Փրայսը հաստատել է, նշանադրվել է ընկերոջ՝ Կարլ Վուդսի՝ ավտոմեքենաներ վաճառողի եւ բրիտանական «Love Island» իրապատում-շոուի մասնակցի հետ։ 42-ամյա Քեթին եւ 32-ամյա Կարլը սկսել են հանդիպել 2020թ․-ի հունիսին։

Սա Փրայսի արդեն ութերորդ նշանադրություն է, որը դաստիարակում է հինգ երեխաներին եւ ըստ տարածված լուրերի՝ սպասում է վեցերորդի ծնունդին։

View this post on Instagram

A post shared by Katie Price (@katieprice)

Երկու ամիս առաջ մոդելն ավարտել է երրորդ ամուսնուց՝ մերկապարող Կիրան Հեյլերից բաժանվելու գործընթացը։ Վերջինս մոդելի երկու կրտսեր երեխաների՝ Ջեթի եւ Բանիի հայրն է։ Նա ամուսնացած է եղել նաեւ երգիչ Փիթեր Անդրեի հետ (նրանից դուստր ունի՝ Փրինցեսը եւ որդի՝ Ջունիորը) եւ առանց կանոնների մատերի մասնակից Ալեքս Ռեյդի հետ։

Մոդելը նաեւ 18-ամյա որդի ունի, որը լույս աշխարհ է եկել ֆուտբոլիս Դուայթ Յորքի հետ կարճ կապի ընթացքում։ Երեխան մասնակի կույր է ծնվել, ինչպես նաեւ աուտիզմ ու Պրադեր-Վիլիի համախտանիշ ունի, որի դեպքում նկատվում է հոգեկան զարգացման դանդաղում, ճարպակալում, քնկոտություն։ Վերջերս Փրայսը որոշել է երեխային հատուկ ինտերնատ ուղարկել մտավոր հետամնաց երեխաների համար։

 



© NEWS.am STYLE