«Շատ գեղեցիկ». Սիլվա Հակոբյանի լուսանկարն ամուսնու ու դստեր հետ

23:39   21 ապրիլի, 2021

Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է ամուսնու եւ դստեր՝ Միլայի հետ։ Սիլվան գրկել է փոքրիկին, երիտասարդ մայրիկը դասական կերպարում է։ Հրապարակումը մեկնաբանված չէ, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են նրանց․ «Շատ գեղեցիկ եք», «հիասքանչ ընտանիք»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին բաց գույնի հագուստ էր կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու նախապատվություն էր տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Հետեւորդները շտապել էին դրական խոսքեր ուղղել դրան. «Սիրուն»։



© NEWS.am STYLE