«Դու Աստծո նվերն ես»․ Հասմիկ Կարապետյանի եւ Շանթ Կիրմիզյանի որդին մեկ տարեկան է (ֆոտո)

22:38   21 ապրիլի, 2021

Երգչուհի Հասմիկ Կարապետյանն ու նրա ամուսին Շանթ Կիրմիզյանը երկրորդ անգամ ծնողներ են դարձել անցյալ տարի։ Ընտանիքում համալրման մասին երգչուհին հայտնել էր սոցիալական ցանցի իր էջում։

Հասմիկ Կարապետյանի որդին այսօր դառնում է մեկ տարեկան։ Երգչուհին այդ առիթով իր Insgatram-ի էջում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է որդին՝ 1 տարեկան Գրիգորը։ Սա փոքրիկի փոքրաթիվ նկարներից է, որոնցով կիսվել են ծնողները։ Հրապարակմանը կից Հասմիկն անգլերեն լեզվով շնորհավորանք ու մաղթանքներ է գրել որդուն․ «Շնորհավոր մեկամյակդ, իմ որդի, իմ Գրիգոր։ Դու Աստծո նվերն ես։ Մենք քեզ շատ ենք սիրում։ Օրհնված եղիր։ Միշտ եղիր առողջ, երջանիկ եւ ապրիր խաղաղ ու գունավոր աշխարհում։ Թող Աստված քեզ միշտ իր ձեռքերում պահի»,- գրել է երջանիկ մայրիկը։



© NEWS.am STYLE