ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   26 ապրիլի, 2021

ԽՈՅԵՐ

Այսօր Խոյերը շատ առատաձեռն կլինեն ընտանիքի անդամների հանդեպ: Եթե երեխաներ ունեք, նրանց բախտն ուղղակի կբերի, քանի որ դուք նրանց ոտքից գլուխ կզարդարեք նվերներով: Ճիշտ է՝ դրանցից ոչ բոլորը նրանց դուր կգան, բայց այդ մասին պետք է մտածեիք դեռ խանութում:

ՑԼԵՐ

Ցլերին այսօր շատ հեշտ օր է սպասվում: Կարելի է ասել՝ դուք ավելի շատ կզվարճանաք, քան կաշխատեք: Դժվար աշխատանքն այսօր ձեր փոխարեն իր ուսերին կվերցնի սիրելին: Ի դեպ, նրա մոտ դա վատ չի ստացվի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելիին անակնկալ մատուցեք՝ հատուկ նրա համար որեւէ բան պատրաստելով: Պարտադիր չէ, որ ուտեստն ունենա բարդ բաղադրատոմս: Կարող եք նույնիսկ ձվածեղ պատրաստել, կարեւորը՝ դա անեք սիրով:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելիի կամ ընկերոջ հետ զրույցի ընթացքում հնարավոր է կառչեք նրա խոսքերից եւ մոլորության մեջ հայտնվեք: Դրանից խուսափելու համար պետք է երբեմն ընդմիջում վերցնեք եւ մտածեք այն ամենի մասին, ինչ ձեզ ասում են:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Առաջին հայացքից ձեզ կթվա, թե այս օրը ոչնչով չի տարբրվում նախորդներից, սակայն այն վճռական կլինի ձեր եւ ձեր սիրելիի հարաբերություններիր համար: Ամփոփելով օրը՝ դուք կհասկանաք՝ արդյոք ցանկանո՞ւմ եք շարունակել ձեր հարաբերությունները, թե՞ լավագույն լուծումը բաժանվելն է:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելին մի իր կգնի, որի վրա էլ կծախսի իր ողջ ուշադրությունը: Այո, նա ձեզ այսօր մի փոքր քիչ ուշադրություն կդարձնի, բայց պետք չէ հուսահատվել: Իրերը մաշվում են կամ փչանում, իսկ սերը հավերժ է:

ԿՇԵՌՔՆԵՐ

Լավ մտածեք, թե ինչ եք ասում սիրելիին: Այսօր ցանկացած անզգույշ արտահայտություն կարող է վիրավորել նրան: Տհաճ միջադեպերից խուսափելու համար լավ կլինի, որ գոնե մեկ օր ավելի լռակյաց լինեք:

ԿԱՐԻճՆԵՐ

Իրականում ձեր խնդիրներն ավելի լուրջ են, քան ձեզ թվում է: Մեկ համբույրով հաստատ չեք շահի սիրելիի սիրտը: Պետք է ավելի վճռական քայլեր ձեռնարկեք: Այս օրը շատ հարմար է լուրջ որոշումներ կայացնելու եւ դրանք պրակտիկորեն կիրառելու համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր շփմանը կխոչընդոտեն հեռուստացույցն ու համայկարգիչը: Ձեր սիրելին իր ժամանակի մեծ մասը կցանկանա անցկացնել էկրանի դիմաց: Դրանից խուսափելու համար փորձեք նրան համոզել միասին զբոսանքի դուրս գալ: Հեռու պահեք նրան էկրաններից:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին չի ցանկանա ձեզ հետ կիսվել իր հույզերով, մտահոգություններով եւ մտքերով: Պետք չէ նեղանալ: Դա բացարձակ չի նշանակում, որ նա ձեզ չի վստահում: Նա պարզապես ցանկանում է ինքնուրույն լուծել իր խնդիրները:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր պետք չէ սիրելիին պատմել, թե ինչ դժվարությունների միջով եք անցել վերջին շաբաթվա ընթացքում: Նա դա շատ բուռն կընդունի եւ, միգուցե, սահմանափակի ձեր ազատությունը: Իսկ դուք նման բան հաստատ չեք ցանկանում:

ՁԿՆԵՐ

Այսօր սիրելիին զարմացրեք ձեր գիտելիքներով: Ընդ որում՝ ձեր ներկայացրած տեղեկությունը նրա համար շատ հետաքրքիր կլինի եւ նա ձեզ նոր կողմերից կբացահայտի:

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE