Քրիսի Թեյգենը պատմել է, թե ինչպես է Քիմ Քարդաշյանն իրեն զգում բաժանումից հետո

12:47   22 ապրիլի, 2021

Էդնի Քոենի հետ նոր հարցազրույցի ընթացքում Քրիս Թեյգենն անդարդարձել է ընկերուհու՝ Քիմ Քարդաշյանի բաժանմանն ու պատմել, թե ինչպես է նա հաղթահարում կյանքի բարդ շրջանը։

«Նրա մոտ ամեն ինչ կարգին է։ Ես գիտեմ, որ Քիմն ամբողջությամբ նվիրվում է նրան, ինչ անում է։ Շատ տխուր է, որ նրա ու Քանյեի մոտ ամեն բան այդպես ստացվեց։ Ես վստահ էի, որ նրանք միշտ միասին կլինեն, քանի որ Քիմն, իսկապես, շատ ջանք է գործադրել դրա համար»,- նշել է Քրիսին։

Մոդելին հարցրել են՝ արդյոք իր ամուսինը՝ Ջոն Լոջենդը շփվում է Ուեսթի հետ։ Ժամանակին նրանք մտերիմ ընկերներ էին եւ միասին աշխատում էին երաժշտության վրա։ Սակայն նրանց ընկերական հարաբերություններում բարդ շրջան է սկսվել, երբ Քանյեն սկսել է ակտիվորեն աջակցել Դոնալդ Թրամփին։ Ջոնը խոստովանել է, որ «նրան տանել չի կարողանում»։ Թեյգենը նշել է. «Ես Քիմի հետ ավելի հաճախ եմ շփվում, քան Ջոնը Քանյեի։ Նա վերջին շրջանում կորել է տեսադաշտից, նրա հետ նույնիսկ դժվար է կապ հաստատել»։

View this post on Instagram

A post shared by chrissy teigen (@chrissyteigen)

Քիմն Ուեսթից ամուսնալուծվելու համար դիմել է այս տարվա փետրվարին։ Աստղային զույգի ամուսնալուծխության պատճառն ու նրանց հարաբերությունների մյուս մանրամասներն առայժմ հայտնի չեն։ Ռեփերն ու մոդելն այժմ լուծում են երեխաների խնամակալության հարցերը։ Ինսայդերների խոսքով՝ Քանյեն խզել է բոլոր կապերը նախկին կնոջ հետ ու խնդրել է, որ նա իր հետ կապ հաստատի ներկայացուցիչների միջոցով։ Նա շարունակում է տեսակցել երեխաներին՝ մեկնելով Կալաբասասում գտնվող ընտանեկան բնակարան, սակայն խնդրել է, որ իր այցերի ընթացքում Քիմը ներկա չլինի։



© NEWS.am STYLE