«Ագաթա Քրիստի»-ն փրկել է Ագուտինի եւ Վարումի կյանքը

14:17   22 ապրիլի, 2021

«Ագաթա Քրիստի» խմբի անդամները, որոնք մասնակցել են մասնավոր ծննդյան տոնի, փրկել են մյուս մասնակիցների, այդ թվում երգիչներ Լեոնիդ Ագուտինի եւ Անժելիկա Վարումի կյանքերը։ Այդ մասին YouTube-յան «Woo Doo Media» շոուի ընթացքում պատմել է դերասան եւ հեռուստահաղորդավար Միխայիլ Շացը։

Նրա խոսքով՝ 2000-ականներին իրեն հրավիրել են Յալթայում վարել Մաքսիմ անունով գործարարի ծննդյան տոնը։ Ժամանելով հյուրանոց՝ նա պարզել է, որ տոնին պետք է ներկա կլիներ մոտ 400 մարդ, սակայն արդյունքում միայն 12 հյուր է եղել, իսկ հոբելյարը հարբել է։

Գործարարն իր մոտ է կանչել հումորիստին, որը նոր էր հասցրել բարեւել հյուրերին բեմից ու հաիտարարել է, որ իր համար ծիծաղելի չէ։ «Նրա հետեւում փոքրիկ լողավազան կար, որի մոտ 15 ավոտմատավոր էր կանգնած։ Եվ երբ մենք ներս մտանք, նրանք միաժամանակ քաշեցին փակաղակը։ Մենք առհասարակ չէինք հասկանում, թե ինչ է տեղի ունենում»,- հիշում է հաղորդավարը։

Նա նշել է, որ մթնոլորտը շատ լարված է եղել, Վարումն ու Ագուտինն իրենց ելույթից հետո փակվել են համարում, սակայն ամեն ինչ փոխվել է, երբ բեմ են բարձրացել Սամոյլով եղհանրները։

Նա նշե է, որ «Ագաթա Քրիստի» խումբը երգել է երկու ժամ, նրանց պարբերաբար միացել է հոբելյարը, իսկ հետո երաժիշտները նրա հետ համաձայնության են եկել կոլեկտիվը մեկ միլիոն դոլարով վաճառելու մասին։ Սակայն տոնից հետո բոլորը մոռացել են այդ մասին։

Լուսանկարը՝ Facebook

 



© NEWS.am STYLE