50 Cent-ը քրեական թրիլլերում կկատարի գլխավոր դերը

19:14   22 ապրիլի, 2021

Ամերիկացի ռեփեր Քերթիս Ջեքսոնը, որը հանդես է գալիս «50 Cent» կեղծանվամբ, կխաղա գլխավոր դերերից մեկը «Free Agents» սպորտային-քրեական թրիլերում Lionsgate-ի համար, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Ժապավենը պատմում է երիտասարդի մասին, որը երազում է հաջողության հասնել ամերիկյան ֆուտբոլում։ Տղայի կարիերան նոր է սկսում ստացվել, երբ կոլեգաները նրան վտանգավոր պատմության մեջ են ներքաշում. խաղացողները որոշում են կողոպտել մարզիկների հաշվին ապրող ղեկավարներին։ 50 Сent-ը կմարմնավորի ֆուտբոլիստների լիդերի կերպարը։

«50 Сent-ը լեգենդար է, ես տպավորված եմ էկրանին նրա ցնցող էներգիայով ու յուրաքանչյուր կադր լուսավորելու կարողությամբ։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ այդ չափազանց դժվար դերը բոլորին թույլ կտա հասկանալ դա»,- ասում է ֆիլմի ռեժիսոր Դեոն Թեյլորը։

Ռեփերն արդեն հասցրել է նկարահանվել կինոյում։ Նա «Փախուստի ծրագիր» ֆիլմաշարում խաղացել է նախկին քրեական հանցագործ Հաշի, ինչպես նաեւ կողոպտիչ Լեւի Էնսոն Լեւոյի կերպարը «Գողերի որս» մարտաֆիլմում։ Նրան կարելի է տեսնել «Կյանքի համար», «Իշխանություն գիշերային քաղաքում» եւ այլ սերիալներում։



© NEWS.am STYLE