«Քեզ գրկելու համար միայն արժեր ծնվել, տղաս». Քրիստինե Պեպելյանի գրառումն իր ծննդյան օրվա առիթով

16:01   22 ապրիլի, 2021

Քրիստինե Պեպելյանն այսօր նշում է ծննդյան օրը։ Երգչուհին այդ առիթով իր միկրոբլոգում հրապարակել է ձայնագրություն, որում նրա որդին՝ Արեգը, առաջին բանաստեղծությունն է արտասանում։

View this post on Instagram

A post shared by Christine Pepelyan (@christinepepelyanofficial)

«Քեզ գրկելու համար միայն արժեր ծնվել, տղաս....Դու իմ իմ սեր, իմ խիղճ, իմ Արեգ արեգակ»,- հրապարակումը ջերմ մակագրել է երիտասարդ մայրիկը։

Ավելի վաղ երգչուհին պատասխանել էր հետեւորդների հարցերին, հնչել էին նաեւ անձնական կյանքին ու Արեգին վերաբերող հարցեր։ Հարցին՝ արդյոք չի՞ մտածել երկրորդ բալիկի մասին, Քրիստինե Պեպետյանը պատասխանել էր․ «Աստծո գործերն անքննելի են։ Երբեք չես իմանա, թե ինչ է սպասվում քեզ առջեւում»։ Երգչուհին նաեւ նշել էր, որ որդուն չի «թաքցնում» որեւէ մեկից․ «Մենք ամեն տեղ լինում ենք միասին։ Որեւէ խնդիր չկա իրեն ցույց չտալու։ Միակ տեղը մեդիադաշտն է, որտեղ նա չկա։ Բայց շուտով տեսահոլովակ…»։



© NEWS.am STYLE