21:43 22 ապրիլի, 2021Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լիլիթը սպիտակ զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Նա գանգուրներով է, նախընտրել է արտահայտիչ դիմահարդարում։ Երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ վզնոցներ, մատանի ու թեւնոց։ Լիլիթը լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան հաճոյախոսություններ են արել. «Հիանալի»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլիթը ծաղկային պրինտով հագուստ էր կրում։ Նա արձակել էր գանգուր մազերն ու նախընտրել էր արտահայտիչ դիմահարդարում։ Կերպարն ամբողջացրել էին վզնոցները։ «Ես նկատեցի, որ իմ մեջ անպարտելի ամառ է սկսել ապրել: Մենք, իսկապես, չենք հասկանա, թե որքան ուժեղ ենք, քանի դեռ չհանդիպենք խոչընդոտների: Իսկ դուք նկատե՞լ եք նոր Լիլիթին: Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն է նա»,- մեկնաբանություններում գրել էր նա։