«Երբ հետաքրքիր են քեզ ընտանիքիդ անդամները, օրերն երբեք ձանձրալի ու միանման չեն լինում». Արեւիկ Ուդումյան

20:09   22 ապրիլի, 2021

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։  

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Արեւիկը պատկերված է ամուսնու, որդու ու դստեր հետ։ «Երբ հետաքրքիր են քեզ ընտանիքիդ անդամները, օրերն երբեք ձանձրալի ու միանման չեն լինում։ Ի՞նչ կասեք Դուք ձերոնց մասին»,- մեկնաբանություններում հետեւորդներին է դիմել հաղորդավարուհին։

Օրերս հրապարակված կադրերում Արեւկը պատկերված էր դստեր՝ Նունեի հետ։ Երկու երեխաների մայրիկը ջերմ գրկել էր փոքրիկին։ Արեւիկը վարդագույն շապիկ էր կրում ու արձակել էր մազերը։ Նա կերպարն ամբողջացրել էր աքսեսուարներով՝ արեւային ակնոց, ժամացույց եւ ականջօղեր։ «Իմ վարդագույն փախուստը»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE