Լիլիթ Մուրադյանի «street style»-ը Երեւանի կենտրոնից

19:53   22 ապրիլի, 2021

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում հաղորդավարուհին տոպ է կրում, որը համադրել է  կապույտ տաբատի ու ժակետի հետ։ Լիլիթը, որն ամիսներ առաջ երկրորդ անգամ մայր է դարձել, սպորտային կոշիկներ է ընտրել ու կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ վզնոցներ, արեւային ակնոց։ «Ո՞րն է տարբերությունը, տղա երեխա, աղջիկ երեխա, վերաբերմունք, մոտեցում, սիրո դրսևորում...ուշադրության բաշխում, պատմեք ինձ ձեր փորձի մասին...»,- մեկնաբանություններում հետեւորդներին հարցրել է նա։

Ավելի վաղ տեղադրված կադրերում նա պատկերված էր ամուսնու՝ հաղորդավար Վահե Խանամիրյանի եւ իրենց երեխաների հետ։ «Դուք միայն առողջ եղեք, միայն թե միշտ իրար հետ լինենք, մնացած ամեն բան թող գլորվի գրողի ծոցը»,- հրապարակումը մակագրել էր երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE