«Հրաշալի փոքրիկ». «պարող միլիոնատիրոջ» սիրելին հրապարակել է իրենց դստեր լուսանկարը վիրահատությունից հետո

12:02   23 ապրիլի, 2021

Իտալացի գործարար Ջանլուկա Վակիի (նա առավել հայտնի է որպես «պարող միլիոնատեր») սիրելին՝ մոդել Շերոն Ֆոնսեկան, Instagram-յան էջում տեսանյութ ու լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է ընտրյալի ու հինգամսական դստեր հետ։ 

Փոքրիկը վերջերս վիրահատական միջամտության է ենթարկվել, որը կենսական անհրաժշետություն էր, նա ծնվել էր բնածին պաթոլոգիայով. նա քիմի ճեղքվածք ունի, որն անվանում են նաեւ «գայլի երախ»։ Այժմ արդեն երիտասարդ մայրիկը փոքրիկի հետ լուսանկար է հրապարակել, որոնք արվել են վիրահատությունից հետո։ «Ամենահամեղ սենդվիչը։ Մենք միասին ավելի ուժեղ կդառնանք»,- կադրերը մեկնաբանել է Շերոնը։

Шэрон показала дочь после операции

Երկրպագուներն աստղային ընտանիքին մեկնաբանություններում հաճոյախոսություններ են գրել. «Դուք ամենաիդեալական ընտանիքն եք», «հիասքանչ մարդիկ», «որքան ուրախ եմ ձեզ համար, փոքրիկը հրաշալի է»։  

 



© NEWS.am STYLE