«Ինձ դա բավարարում է». Ալեքսիս Օհանյանը պարզել է՝ ինչպես են իրեն անվանում համացանցում

10:10   23 ապրիլի, 2021

Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին համացանցում օրինակելի ամուսին ու հայր են անվանում․ հայտնի միլիոնատերը Սերենա Ուիլյամսի հետ մեծացնում է դստերն՝ Օլիմպիային։ Պարզվում է՝ նա բոլորովին դեմ չէ, երբ իրեն հետեւորդների մեծ մասը նույնականացնում է ոչ որպես միլիոնատեր ու գործարար, այլ որպես հայր ու ամուսին։

Օհանյանը մեկնաբանել է հետեւորդներից մեկը հրապարակումը, որում խոստովանել է, որ միշտ հայտնի կլինի որպես Ուիլյամսի ամուսին։ «Մի օր ես միլիարդատեր կդառնամ՝ ՝ անձամբ վաստակելով իմ ունեցվածքը, եւ մարդկանց մեծ մասն ինձ դեռ կճանաչի որպես Սերենայի ամուսին (կամ Օլիմպիայի հայր), եւ դա ինձ բավարարում է»,- Twitter-ում գրել է նա։

View this post on Instagram

A post shared by Alexis Ohanian Sr. (@alexisohanian)

Սերենայի եւ Ալեքսիսի սիրավեպի մասին սկսել են խոսել 2015թ․-ին։ Մարզիկը երկար ժամանակ չէր մեկնաբանում լուրերը, սակայն 2016թ․-ին հայտարարել է նշանադրության մասին, կրկին Reddit հարթակում։

Օհանյանը երկու տարով երիտասարդ է Ուիլյամսից, նա ծնվել է 1983թ․-ին, Սերենան՝ 1981թ․-ին։ 2017թ․-ի սեպտեմբերին ամերիկուհին լույս աշխարհ է բերել Օլիպիային, իսկ նույն տարվա նոյեմբերին նրանք ամուսնացել են, թեեւ Սերենայի ծննդաբերությունը շատ բարդ է եղել։

 



© NEWS.am STYLE