«Կրակոտ». Լիա Զախարյանի համարձակ լուսանկարները

12:39   23 ապրիլի, 2021

Դերասանուհի Լիա Զախարյանը գրավիչ ֆոտոշարքից նոր լուսանկարներ է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին երկար վերարկու է ընտրել, երկարաճիտներ։ Դերասանուհին հավաքել է մազերն ու խոշոր աքսեսուարներ՝ ականջօղեր ընտրել։ «Արտիստի բնավորությունը»,- հրապարակումը մակագրել է նա, իսկ հետեւորդները շտապել են դրական խոսքեր գրել. «Կրակ», «շքեղ»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Լիան սեւ տաբատ էր կրում ու տոպ, որը համադրել էր պիջակի հետ։ Դերասանուհին արձակել էր մազերն ու նախընտրել էր վառ շպար։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ լայնեզր գլխարկ, գոտի։ «Շնորհակալություն աջակցության ու հասկանալու համար»,- մեկնաբանություններում գրել էր նա։ Հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել. «Գեղեցկուհի»։

Լուսանկարները՝ @soullbdnv



© NEWS.am STYLE