«Սիրեք, զգացեք այդ զգացմունքը մինչեւ հոգու խորքը, սիրվեք ու սիրուց սավառնեք երկնքում». Իրինա Թովմասյան

17:45   23 ապրիլի, 2021

Իրինա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ամառային կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Իրինան սպիտակ զգեստ է կրում։ Նա արձակել է մազերն ու նախընտրել բնական շպար։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ լայնեզր գլխարկ, վզնոց։ «Սիրեք, զգացեք այդ զգացմունքը մինչեւ հոգու խորքը, սիրվեք ու սիրուց սավառնեք երկնքում՝ մոռանալով ամեն բան երկրի վրա... երջանկությունը ձեր կողքին է»,- գրել է նա։

Օրերս հրապարակված լուսանկարում Իրինան կրում էր սեւ բլուզ, փիրուզագույն պիջակ։ Նա մեղմ շպարով էր, ուղիղ հարդարված մազերն արձակված էին, իսկ կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները։ Հրապարակմանը կից գեղեցկուհին գրել էր․ «Մեր տրամադրությունը ստեղծում ենք հենց մենք, իրոք այդպես է... Դեռ մանկուց էի հասկացել, որ երբ մի ուրախ բանի մասին էի մտածում, միանգամից ժպտում էի եւ բոլոր վատ մտքերը կորչում էին: Եվ ամեն պարագայում այդպես է՝ մեր տրամադրության եւ՛ լավ, եւ՛ վատ, պատճառը մենք ենք: Լավ տրամադրվեք ամեն ինչի հանդեպ, ժպտացեք եւ մոռացեք բոլոր բացասական բաների մասին»:

 



© NEWS.am STYLE